Covid-19-ի ալիքից խուսափելու համար մինչ տարեվերջ բնակչության 50%-ը պետք է պատվաստվի․ համաճարակաբան

Կորոնավիրուսային համավարակը շարունակում է կայուն տեմպերով տարածվել, մասնագետները պնդում են՝ հիվանդության նոր ալիքները սարերի ետևում չեն, ուստիպետք է գնալ դեպի պատվաստում։
Համաճարակաբան Արման Բադալյանը MediaHub.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստաում պատվաստման մակարդակը ցածր է, քանի որ մարդկանց մի մասն անընդհատ ոչ գրագետ հիմնավորումներ է բերում, մյուս մասն էլ չգիտի՝ պե՞տք է պատվաստվել, եթե արդեն վարակված է եղել։ Ըստ նրա՝ շատ քչերն էլ համեմատաբար հիմնավորված պատճառ են բերում՝ պատվաստանյութի ազդեցությունն ամբողջապես ուսումնասիրված չէ։
«Ամեն դեպքում, սակայն, պետք է քաղաքացիները պատվաստվեն, պետք է հասնենք նրան, որ գոնե մինչև տարեվերջ քաղաքացիների մոտ 50%-ը պատվաստվի։ Հակառակ դեպքում կարող է վիրուսի նոր ալիքներ տարածվեն»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։























Comments