COVID-19-ի դեմ պատվաստվողները գիտափորձի մասնակից են դառնում․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)

Մարդիկ, որոնք պատվաստվում են, կամա թե ակամա մեծ գիտափորձի մասնակից են դառնում, այսինքն՝ այս պատվաստանյութերը դեռևս ամբողջապես փորձարկված չեն։ Այդ մասին այսօր հրավիրած ասուլիսին ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հոկտեմբերի մեկից ուժի մեջ մտնող սահմանափակումներին։
Նրա խոսքով՝ այդ իսկ պատճառով չպետք է մարդկանց ստիպել պատվաստվել դեռևս ամբողջապես չուսումնասիրված ու չփորձարկված պատվաստանյութով։
«Մեր երկրի թիվ մեկ խնդիրն անարդարությունն է, իսկ հիմա լրացուցիչ անարդար համակարգ է ստեղծվում․ օրինակ՝ պատգամավորի օգնականին ստիպում են պատվաստվել կամ աշխատանքից դուրս գալ, իսկ վարչապետի ու նախագահի պատվաստումը պարտադիր չէ»,- ասաց նա։
Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ պարտադիր պատվաստման պահանջը սոցիալական լարվածություն է բերելու։























Comments