top of page

Արցախում նախօրեին կատարվել է 86 թեստավորում, գրանցվել է վարակման 5 նոր դեպք

Sep 11, 2021
1 min read

Սեպտեմբերի 10-ին կատարվել է 86 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել։


Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12200 քաղաքացու հետազոտություն, որից 1088-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։


Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page