top of page

Կորոնավիրուսից մահացածների մարմինների դիահերձում կիրականացվի

Jun 3, 2021
1 min read


ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է Covid-19-ից մահացած անձանց ևս դիահերձել:


«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 68 կողմ ձայն:


Նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելիս ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հիշեցրել էր, որ երբ նոր էր տարածվել կորոնավիրուսային վարակը, օրենքում փոփոխությամբ սահմանել էին, որ ինչ-որ ժամանակահատված կորոնավիրուսով հիվանդ անձանց մահվան դեպքում ախտաբանաանատոմիական դիահերձումներ չիրականացվեն:



«Հիմա օրենքով այդ արգելքը հանում ենք»,-ասաց Ավանեսյանն ու հավելեց, որ կատարվել են նաև տեխնիկական շտկումներ:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page