top of page

Գյումրիում վերաբացվել է քովիդ բաժանմունքը



Քովիդով դրական ախտորոշումների թվի ավելացումը հաշվի առնելով՝ «Գյումրի» բժշկական կենտրոնում վերաբացվել է քովիդի բաժանմունքը։


Այս պահին ոչ միայն քովիդ բաժանմունքն է ծանրաբեռնված աշխատում, այլ նաև թերապևտիկ բաժանմունքը՝ թոքաբորբով հիվանդների պատճառով։

Քովիդի բաժանմունքի բացմանը զուգահեռ, «Գյումրի» բժշկական կենտրոնում կրկին խստացվել է հիվանդներին տեսակցության կանոնները:


Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին կենտրոնից՝ մինչ այս «Գյումրի» բժշկական կենտրոնի քովիդի բաժանմունքը փակվել էր՝ հիվանդների թվի նվազման պատճառով, գործում էր միայն տրիաժային բաժանմունքը: Ներկայումս կրկին վերաբացելու անհրաժեշտություն է առաջացել:


«Հիմա բաժանմունքի վերաբացման անհրաժեշտությունը կար. և՛ դիմելիությունն էր շատ, և՛ դրական արդյունքները»,- նշեց կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:


Բաժանմունքը կսպասարկի հիվանդների ոչ միայն Շիրակի, այլ նաև Լոռու ու Տավուշի մարզերից:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page