top of page

ԵՄ-ն պատվաստանյութի ավելի քան 200 միլիոն դեղաչափ կտրամադրի միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներին

Jul 23, 2021
1 min read

Եվրամիությունը մինչև տարեվերջ պատվաստանյութի ավելի քան 200 միլիոն դեղաչափ կտրամադրի միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներին:

Սա երկու անգամ ավելի է, քան նախնական քանակը, որն ԵՄ-ն նախատեսում էր տրամադրել հիմնականում COVAX-ի միջոցով. սա ՄԱԿ-ի կողմից աջակցվող՝ աշխարհի ավելի աղքատ երկրներին պատվաստանյութեր տրամադրելու ծրագիր է:


Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն ստանձնում է ամենուր վարակի դեմ պայքարին աջակցության պատասխանատվությունը: «Պատվաստումն առանցքային նշանակություն ունի, այդ իսկ պատճառով շատ կարևոր է ապահովել COVID-19-ի դեմ պատվաստանյութերի հասանելիությունը աշխարհի բոլոր երկրների համար» - ասել է նա:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page