top of page

Սլովակիան, Չեխիան և Ավստրիան որոշել են երրորդ դեղաչափով պատվաստումներ անել

Sep 8, 2021
1 min read

Սլովակիայի, Չեխիայի և Ավստրիայի իշխանությունները մտադիր են թույլատրել իրենց բնակիչներին, որոնք լիարժեք՝ երկու դեղաչափով պատվաստվել են կորոնավրուսի դեմ, ստանալ երրորդ դեղաչափը։ Այդ մասին հայտնում է RTVS հեռուստաալիքը։


Ցանկացողներին կթույլատրվի երրորդ դեղաչափն ընդունել պատվաստման հիմնական կուրսի ավարտից 8 ամիս անց։


Իշխանությունները հայտնել են, որ բուստերային դեղաչափն առաջին հերթին պետք է ստանան ռիսկային խմբերում գտնվող քաղաքացիները։ Նրանց շարքում են 60-ից բարձր տարիքի և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page