top of page

Լրիվ պատվաստումը պաշտպանում է COVID-19-ի բոլոր տարբերակներից. Դեղերի եվրոպական գործակալություն

Aug 4, 2021
1 min read

Լրիվ պատվաստումը կորոնավիրուսից, այդ թվում և դրա «դելտա» տարբերակից պաշտպանվելու առանցքային տարրն է: Այս մասին ասվում է Դեղ եվրոպական գործակալության և Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի համատեղ հայտարարության մեջ:


«Եվրամիությունում հաստատված պատվաստանյութերից յուրաքանչյուրով լրիվ պատվաստումն ապահովում է հիվանդության ծանր ընթացքից կամ կորոնավիրուսային մահից պաշտպանության բարձր մակարդակ՝ այդ թվում և դրա «դելտա» տարբերակից: Պաշտպանության ամենաբարձր մակարդակ գրանցվում է, երբ պատվաստանյութի վերջին դեղաչափի ներարկումից բավականաչափ ժամանակ է անցել՝ 7-14 օր»,- նշվում է հայտարարության մեջ:


Կազմակերպությունները հորդորել են բոլորին, ովքեր դեռևս չեն պատվաստվել, ընդունել անհրաժեշտ դեղաչափերը, իսկ եվրոպական երկրների իշխանություններին կոչ են արել վերանայել առաջին և երկրորդ դեղաչափերի ներարկման միջև ժամանակահատվածի հնարավորինս կրճատման հնարավորությունը, մասնավորապես, ռիսկային խմբում գտնվող անձանց համար:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page