top of page

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 54 նոր դեպք. մահացել է 3 քաղաքացի

Jun 28, 2021
1 min read

Հայաստանում հունիսի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 54 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224851 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1177814 վերջին մեկ օրում` 2962 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 2597 պացիենտ. Մեկ օրում նվազել է 36-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 216645 անձ` վերջին մեկ օրում 87 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 4510 է:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1099 է:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page