Իտալիայում 23 ամյա աղջիկը սխալմամբ COVID-19-ի դեմ պատվաստանյութի միանգամից 6 չափաբաժին է ստացել
May 11, 2021
1 min read

23-ամյա աղջիկը սխալմամբ ստացել է Pfizer/BioNTech ընկերության պատվաստանյութի միանգամից վեց չափաբաժին: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 9-ի առավոտյան՝ Տոսկանա մարզի բուժհաստատություններից մեկում։ Բուժաշխատողը պատահաբար ներարկիչը լցրել է պատվաստանյութի մի ամբողջ սրվակով, որը պարունակել է վեց չափաբաժին։
Պատվաստումից հետո աղջիկը գանգատվել է գլխացավից, հոգնածությունից և ձեռքի ցավից: Այլ խնդիրներ ի հայտ չեն եկել։ Վերջինս հիվանդանոցում մնացել է 24 ժամ, որից հետո ուղարկվել է տուն:























Comments