top of page

Ճապոնիայի արևմուտքում կորոնավիրուսի՝ մուտացիայի ենթարկված նոր շտամ են հայտնաբերել

  • Jun 1, 2021
  • 1 min read


Ճապոնիայի արևմուտքի Կոբե քաղաքի իշխանությունները տեղացի մի 50-ամյա բնակչի մոտ կորոնավիրուսի՝ մուտացիայի ենթարկված նոր շտամ են հայտնաբերել: Հունիսի 1-ին այդ մասին հայտնել Է NHK հեռուստաալիքը:


Նշվում Է, որ ախտահարված տղամարդը չի հեռացել Ճապոնիայից, ինչի պատճաով քաղաքի իշխանություննեը կասկածում են, թե մուտացիան տեղի Է ունեցել անմիջականորեն նրա օրգանիզմում: Ընդ որում գենետիկական անալիզը ցույց Է տվել նոր վարակի ծագումը Մեծ Բրիտանիայի շտամից:


Բացի դրանից, քաղաքում հայտնաբերված շտամն ունի վարակվածների մոտ ախտանիշերի առաջացման և տարածման մեծ արագության նույն ռիսկը, ընդգծում Է NHK-ն:


Ավելի վաղ Կոբեի տարածքում, ոտեղ գտնվում Է երկրի խոշորագույն միջազգային նավահանգիստներից մեկը, հայտնաբերվել Է կորոնավիրուսի արտասահմանյան շտամներով ախտահարման շուրջ 150 դեպք: Վերջին տվյալներով, Ճապոնիայում վարակման դեպքերի ընդհանուր քանակը գերազանցել Է 750 հազարը, ավելի քան 13 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page