Հայաստանում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումների ցուցանիշը հատել է 50000-ը
- Jun 9, 2021
- 1 min read

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ցուցանիշը հատել է 50 հազարի շեմը:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունիսի 8-ի դրությամբ` կատարվել է 50 228 պատվաստում:
«ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
«Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:


























Comments