top of page

Արցախում կստեղծվեն #CoWorking հեռավար աշխատանքի կենտրոններ

Jul 5, 2021
1 min read

Այսօր Արցախի երիտասարդության պալատում ստորագրվել է եռակողմ գործակցության հուշագիր ԱՀ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության, «Tech Week Armenia»- ի և «Effective Government Foundation / Արդյունավետ Կառավարություն» հիմնադրամի միջև։


Ըստ այդմ, մեկնարկում է «Հայքն Աշխարհին» խորագրով ծրագիր, որով սկիզբ է դրվում Մարտակերտ, Մարտունի և Ասկերան շրջկենտրոններում հեռավար աշխատանքի «ՀամԱշխատանքային» (CoWorking) կենտրոններ ստեղծելուն։


Ծրագրի նպատակն է՝ Արցախում ձևավորել այսօրվա միջազգային և տեխնոլոգիական պահանջներին համապատասխանող աշխատուժ և էկոհամակարգ, որտեղ մարդիկ, ապրելով Արցախում, կաշխատեն միջազգային կազմակերպություններում՝ հեռահար կարգով, կամ, ապրելով Արցախում, կստեղծեն ապրանքներ և ծառայություններ միջազգային շուկայի համար։


Այդ և նման ծրագրերն ու գործակցությունները, որոնք բխելու են «Tech Week Արցախ 2021» նախաձեռնությունից, լինելու են ապագայի Արցախի սկիզբը և նորովի են ներկայացնելու Արցախն աշխարհին։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page