top of page

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի դեմ

  • Jul 23, 2021
  • 1 min read

Ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը պատժամիջոցներ է կիրառել կուբացի ռազմական և քաղաքական առաջնորդ Ալվարո Լոպես Միերայի և ՆԳՆ հատուկ բրիգադի նկատմամբ:


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարության մեջ նշել է, որ Կուբայի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները նրանց դեմ են, ովքեր պատասխանատու են բողոքի ցույցերի ճնշման համար, և որ սա Ամերիկայի պատասխան քայլերից առաջինն է: «Սա միայն սկիզբն է. Միացյալ Նահանգները կշարունակեն պատժամիջոցներ կիրառել Կուբայի ժողովրդի ճնշման համար պատասխանատուների նկատմամբ», - ասել է Բայդենը:


Նա նշել է, որ Կուբայի կառավարությանը ճնշելու համար ԱՄՆ-ը աշխատում է տարածաշրջանային գործընկերների հետ՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու և համացանցի հասանելիությունը վերականգնելու համար:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page