top of page

Փաշինյանի հարազատները դաժան ծեծի են ենթարկել երիտասարդի. «Հրապարակ»

  • Jun 25, 2021
  • 1 min read

ree

«Հրապարակ» օրաթերթը գրում է.


«Երեկ՝ հունիսի 24-ին, «Հրապարակ» օրաթերթը հավաստի տեղեկություն ստացավ, որ Նիկոլ Փաշինյանի մայրական կողմի հարազատները ընտրության օրը դաժան ծեծի են ենթարկել Տավուշի մարզի բնակիչ Վազգեն Ֆրանգուլյանին, ով հայտնի հականիկոլական է, թեև ժամանակին քննադատել է նաև նախկին իշխանություններին։ 38-ամյա երիտասարդին, Նիկոլ Փաշինյանի հասցեին արված անզգույշ հայտարարության համար, հաղարծինցի մի խումբ երիտասարդներ խմբակային ծեծի են ենթարկել։ Քաղաքացին ծանր վնասվածքներով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն։


Կենտրոնից տեղեկացրին, որ նման անուն-ազգանունով պացիենտ իրենց մոտ այս պահին չկա։ 30 րոպե ժամանակ խնդրեցին, որպեսզի ճշտեն։ Ժամանակը լրանալուն պես կրկին կապ հաստատեցինք ԲԿ-ի հետ, սակայն մեզ փոխանցեցին, որ իրավասու չեն նման տեղեկատվություն տալու: Փոխարենը ոստիկանության հավաստի աղբյուրները հաստատեցին, որ նույն օրը երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն հիվանդանոց ժամանած ոստիկաններին տեղեկացրել է, որ ընկել է, վնասվածքներն էլ դրա պատճառով է ստացել։ Երբ հակադարձել են, թե սա ընկածի բան չէ, ծեծվածն անդրդվելի է մնացել և որոշել է արագ դուրս գրվել հիվանդանոցից՝ հետքերը թաքցնելով։ Ֆրանգուլյանի մտերիմների կարծիքով՝ երիտասարդը խուսափել է հետագա վենդետաներից»։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page