top of page

Դանակահարություն Երասխահուն գյուղում. Արմավիրի ոստիկանների բացահայտումը

Oct 26, 2021
1 min read


Հոկտեմբերի 25-ին ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Երասխահուն գյուղում դանակահարություն է եղել:

Ոստիկանությունից հայտնում են, որ բաժնի օպերատիվ խումբը մեկնել է Երասխահուն, ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ: Քիչ անց հեռախոսագիր է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժնից. հիշյալ տղամարդը «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Երասխահուն գյուղի բնակիչ, 41-ամյա տուժողը հիվանդանոցում ոչինչ չի հայտնել:

Արմավիրի և Վաղարշապատի ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 15-ի սահմաններում, տանը ծագած վիճաբանության ժամանակ, տանտիրոջ 38-ամյա եղբորորդին ու տուժած տղամարդը խփել են իրար, այդ ընթացքում էլ եղբորորդին ծալովի դանակով խփել է տուժածի որովայնին:

Բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը գնացել է ոստիկանության Արմավիրի բաժին, ապա ներկայացվել քննչական մարմնին ու ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամաքները պարզվում են:




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page