top of page

Դանակահարված տղամարդը ոստիկաններին հայտնել է՝ վնասվել է խնձոր մաքրելիս

Jul 11, 2021
1 min read

Դեկտեմբերի 30-ին հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության դիմած 61-ամյա տղամարդը հայտնել է, որ խնձոր մաքրելիս դանակով անզգուշաբար խփել է կրծքավանդակին։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:


Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ֊հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 9-ին պարզվել է, որ տղամարդուն ծանր մարմնական վնասվածքը պատճառել է 57-ամյա կինը։ Նա բերման է ենթարկվել Աշտարակի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմնին և տվել խոստովանական ցուցմունք:


Կատարվում է նախաքննություն:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page