top of page

Հրազդանի դաշտում 31-ամյա բնակիչը դանակահարել էր 33-ամյա տղամարդու (տեսանյութ)

  • Aug 17, 2021
  • 1 min read


Օգոստոսի 15-ին Հրազդան քաղաքում դանակահարություն էր եղել: Ժամը 19.30-ի սահմաններում երկու տղամարդ Միկրոշրջան թաղամասում կենցաղային հարցերի շուրջ վիճել էին, քաշքշել իրար, և վեճն ավարտվել էր դանակահարությամբ:


Դեպքից րոպեներ անց բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ ստացվեց, որ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերքով 33-ամյա տղամարդ է բժշկական կենտրոն տեղափոխվել:


Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեց` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ:

Իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ հաղորդումից մեկ օր անց պարզվեց կասկածյալի ինքնությունը: Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի հարակից դաշտում տուժողին դանակահարել էր նույն թաղամասի 31-ամյա մի բնակիչ: Բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 16-ին տղամարդը ներկայացավ ոստիկանության Հրազդանի բաժին: Նա ներկայացվել է Կոտայքի մարզային քննչական վարչություն և տվել խոստովանական ցուցմունք:

Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page