top of page

Դանակահարություն՝ Ատազության պողոտայի ռեստորաններից մեկում

  • Sep 16, 2021
  • 1 min read


Սեպտեմբերի 15-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում է ստացվել, որ Ազատության պողոտայի ռեստորաններից մեկում դանակահարություն է եղել։ Քիչ անց հիվանդանոցից են հայտնել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա մի տղամարդ։


Բաժնի օպերատիվ խմբի ծառայողները ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերել և կասկածանքով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկել 48-ամյա տղամարդու: Նա խոստովանել է, որ վիճաբանության ժամանակ ծալովի դանակով հարվածներ է հասցրել 32-ամյա տղամարդուն՝ պատճառելով վնասվածքներ:


Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:


48-ամյա տղամարդը ձերբակալվել է:


Կատարվում է նախաքննություն:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page