top of page

Բաթումիում դանակահարել են հայազգի դպրոցականի

  • Jul 4, 2021
  • 1 min read

ree

Հուլիսի 3-ին Բաթումիում Ախալքալաքի Գոման գյուղի հայազգի բնակիչներից մեկին դանակահարել են: Տասներորդ դասարանցի Մարտունիկ Ուստյանը վնասվածք է ստացել որովայնի հատվածում, ծանր առողջական վիճակով տեղափոխվել է հիվանդանոց ու վիրահատվել: Այս պահին անչափահասի վիճակը կայուն է, գրում է Ալիք մեդիան:


Ըստ աղբյուրի՝ Բաթումիում ազգությամբ հայերին մոտեցել են՝ վանկարկելով «Ղարաբաղը մե՞րն է, թե՞ ձերը», աղբյուրը ենթադրում է, որ հավանաբար ազգությամբ ադրբեջանցիներ են եղել: Ըստ Գոմանի բնակիչների՝ տեղի ունեցածի ընթացքում միջամտել է նաև ոստիկան, որը ևս վնասվել ու տեղափոխվել է հիվանդանոց: Գոմանցի անչափահասին դանակահարելու համար, բերման է ենթարկվել մեկ անձ:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page