top of page

Համագյուղացիների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

  • Sep 18, 2021
  • 1 min read


Սեպտեմբերի 17-ին, ժամը 20.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, աջ նախաբազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Մրգաշեն գյուղի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոց է մեկնել օպերատիվ խումբ։


Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Նաիրիի և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 17-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Մրգաշեն գյուղի 8-րդ փողոցում ծագած վիճաբանության ժամանակ, տուժածին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է համագյուղացի 53-ամյա տղամարդը։ Բացատրական աշխատանքների արդյունքում նա նույն օրը, ժամը 23.10-ին ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:


Դեպքի հանգամանքները պարզվում են։


Կատարվում է նախաքննություն:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page