top of page

Չհայհոյելու և ավտոմեքենայի ձայնարկիչի ձայնը իջեցնելու հարցի շուրջ վեճն ավարտվել է դանակահարությամբ

  • Sep 25, 2021
  • 1 min read


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական բաժնում ավարտվել է 17-ամյա պատանու կողմից կատարված դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:


Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։


Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, շարժառիթը:


Մասնավորապես՝ քննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ 2021թ. մայիսի 1-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 2003թ., Գ.Նժդեհ փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանել է բնակիչներից մեկի հետ՝ չհայհոյելու և ավտոմեքենայի ձայնարկիչի ձայնը իջեցնելու հարցի շուրջ:


Չհանդուրժելով բնակչի կողմից իրեն արված դիտողությունը, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, պատանին իր մոտ պահվող դանակով հարվածներ է հասցրել բնակչի որովայնին և ձախ ոտքին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:


Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պատանուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամաբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:


Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page