top of page

Դանիբեկյանը մերժել է Ալեն Սիմոնյանի՝ Արմեն Գևորգյանի համար միջնորդությունը․ «Հրապարակ»

Oct 6, 2021
1 min read


«Հրապարակ» թերթը գրում է․


«Պարզվում է՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ամեն ինչ արել է, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանը սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը հայաստանյան պատվիրակության կազմում` իր գործընկերների հետ, մեկնի Ստրասբուրգ, մասնակցելու ԵԽԽՎ հերթական նստաշրջանին, սակայն դատարանն արգելել է պատգամավորին Հայաստանից հեռանալ։


Հայտնի է` Արմեն Գևորգյանն անցնում է քրեական գործով, և դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։ Մենք անդրադարձել ենք այս խնդրին, որ ընդդիմադիրները զրկվում են գործուղումների մեկնելուց։ ԵԽԽՎ նստաշրջանից առաջ ԱԺ նախագահը հատուկ գրություն է պատրաստել և միջնորդել դատարանին, որ թույլատրեն Գևորգյանի մեկնումը, սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է։ Հայկ Մամիջանյանն էլ, գործընկերային համերաշխությունից ելնելով, հրաժարվել է այդ գործուղումից։


Պարզ է, որ դատավորն ինքնուրույն չի կայացրել այդ որոշումը: Մնում է պարզել, թե նրան հանձնարարություն տված անձն ինչու չի կանխել ԱԺ նախագահի՝ միջնորդություն ներկայացնելու քայլը, և ինչու են դատավորին դնում նման ծանր վիճակի մեջ» ։


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։







 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page