top of page

Հանրության մի ստվար հատվածի իրական կյանքից կտրած ուժերը դեռ ճաշակելու են իրենց եփած ճաշը. Դանիելյան

Jul 10, 2021
1 min read



Մեր հանրության մի ստվար հատվածին այսչափ մանիպուլյացիայի ենթարկած և իրական կյանքից լրիվ կտրած ուժերը դեռ ճաշակելու են իրենց եփած ճաշը. Այս մասինֆեյսբուքյան էջում գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը.

«Մի երիտասարդ ինձ փորձում էր բացատրել, որ անչափ նեղացած է իրենց ժեխ անվանելու համար։ Ասացի, որ ինքս էլ հիացած չեմ այդ մակդիրով, բայց գոնե տեղյա՞կ է, որ մինչ այդ իրենց պողոսներ անունով էին կնքել` ավելացնելով, որ պողոսները չպետք է մեր փոխարեն հարց լուծեն։ Երդվեց, որ տեղյակ չէ և մի քիչ էլ արդեն անվստահ ասաց, որ չի էլ ուզում տեղյակ լինել։

Մեկ անգամ ևս թող մտորեն այն ընդդիմադիրները, որոնք խայծը կուլ տվեցին ու իբր սեփական մակդիրը հորինեցին, դա շատ շուտով պետք կգա, չարժե կրկնել սխալները։ Իսկ մեր հանրության մի ստվար հատվածին այսչափ մանիպուլյացիայի ենթարկած և իրական կյանքից լրիվ կտրած ուժերը դեռ ճաշակելու են իրենց եփած ճաշը»։




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page