top of page

«Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին դատախազի հանցանքի մասին հաղորդումն առանձին չի քննվի. դատախազություն

Jul 3, 2021
1 min read


«Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին դատախազ, ներկայումս փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի կողմից ներկայացված՝ Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումն առանձին վարույթով քննության առարկա չի դարձվի։ ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում այն դիտարկել է որպես դիմում՝ «հաղորդում» վերնագրված, որն ուսումնասիրել են ու պարզել, որ այն վերաբերում է մի քանի հանգամանքների։

«Հաշվի առնելով, որ հաղորդման մեջ նշված հանգամանքների մի մասով այս պահին քննություն է իրականացվում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՝ Շուշիի անկման և Արցախի հարավային ուղղությամբ կատարված իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում, իսկ մի մասով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող՝ Մովսես Հակոբյանի կողմից ասուլիսում արված հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործի, ուստի յուրաքանչյուրին վերաբերող մասով դիմումն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՀՔԾ՝ վերոնշյալ քրեական գործերին միացնելու և դրանցով ևս քննություն իրականացնելու հանձնարարությամբ»,- նշել Գոռ Աբրահամյանը։


Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page