top of page

Գյումրիում հայտնաբերված մոր և որդու դիերը նեխած են եղել. նոր մանրամասներ

  • Jul 26, 2021
  • 1 min read


Գյումրու Բագրատունյաց 8-րդ շենքի 31 բնակարանում հայտնաբերված կնոջ և երեխայի դիերը եղել են նեխած: Բնակարանում գազի արտահոսք չի հայտնաբերվել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին դատախազությունից։

Պարզվել է, որ մահացած հայտնաբերված կինը հաշվառված է եղել Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում: Նրա կողքին դեղահաբեր են գտնվել: Ներկա պահին քրեական գործ չի հարուցվել: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, սպասում են պատասխանին:


«Արտաքին զննությամբ, համենայնդեպս, փորձագետը դեպքի վայրում չհայտարարեց մի այնպիսի ենթադրյալ վնասվածքի առկայության մասին, որը հիմք կտար մեզ ասելու, որ արտաքնապես վնասվածք ուներ։ Դիերի նեխած էին, երեխան ավելի շատ: Չի բացառվում նաև, որ ելնելով դիերի նեխային աստիճանից, հիստալոգիայի կարիք նաև լինի»,- տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը:

Դատախազի խոսքով` հայտնաբերված ամենափոքր մանրուքն անգամ կդարձվի քննության առարկա: Այս պահին 4 վարկած կա, որոնց ուղղությամբ իրավապահները մանրակրկիտ քննություն են տանում:


Ըստ դատախազի` կինը նախկինում երեխայի և ամուսնու հետ վարձակալված այլ բնակարանում է ապրել: Վերջին 4 օրերին էր տղայի հետ տեղափոխվել է Բագրատունյաց 8 շենք և այսօր, ըստ բնակարանատիրոջ հետ ունեցած պայմանավորվածության, պետք է դուրս գար այնտեղից:


Հայտնել էինք, այսօր` հուլիսի 26–ին,Գյումրու տներից մեկում 2 դի է հայտնաբերվել։ Նրանք մայր ու որդի են։ Մեր տեղեկություններով՝ մայրը 37 տարեկան էր, որդին` 9-ը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page