Զաքարյանին և Սարգսյանին ազատ արձակելու պահանջով Վարդևանյանի դիմումն ընթացքի մեջ է. դատախազություն
- Jul 28, 2021
- 1 min read

ԱԺ պատգամավորի մանդատ ստացած Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին և Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով «Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանի դիմումը դատախազությունը ստացել է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Դիմումը քննարկման փուլում է, սահմանված ժամկետում՝ հինգ օրվա ընթացքում, պատասխանը կուղարկվի իրեն»,- նշել է նա։
Հուլիսի 26-ին, «Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը դիմում էր ներկայացրել Դատախազություն՝ պատգամավորներ, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին և Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանքը վերացնելու և նրանց անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ։























Comments