Շվեդիայի Հայ Դատի հանձնախումբը դատապարտել է երկրի դեսպանի այցն Արցախի օկուպացված տարածքներ
- Aug 1, 2021
- 1 min read

Շվեդիայի Հայ Դատի հանձնախումբը նույն երկրի արտաքին գործերի նախարարին հղած նամակով դատապարտել է 2021 թ. հուլիսի 9-10-ը Ադրբեջանում մի շարք երկրների դեսպանների և դիվանագետների այցը Լեռնային Ղարաբաղ՝ գրավված հայկական Շուշի քաղաք, որին մաս է կազմել նաև Շվեդիայի դեսպան Կամիլ Քրիստիանը:
«Հայ Դատի յանձնախումբը նշել է, որ՝ «Ադրբեջանի կառավարութեան կողմից կազմակերպւած այս քարոզչական շրջագայութեանը միանալու շւեդ դիւանագէտի որոշումը ցաւալի արարք է:
Հայ Դատի յանձնախումբը այն կարծիքի է, որ Շւեդիայի պետութիւնն այս ակտի միջոցով հաստատում է Լեռնային Ղարաբաղի, Արցախի եւ Շուշիի օկուպացիան եւ այդպիսով օրինականացնում այդ տարածքներում տեղական հայ բնակչութեան դէմ Ադրբեջանի ռազմական յանցագործութիւնները:
Թուրքիայի Զինւած ուժերով եւ սիրիացի վարձկան ահաբեկիչներով՝ Ադրբեջանի Զինւած ուժերը 2020 թւականի աշնանը այսպէս կոչւած «44-օրեայ պատերազմի» ընթացքում դիտաւորեալ ոչնչացրին Շուշիի քաղաքացիական ենթակառոյցները եւ երկու անգամ ռմբակոծեցին քաղաքի Մայր տաճարը:
Այս կործանարար պատերազմի արդիւնքում թուրք-ադրբեջանական պետութիւնների կողմից տանդեմում, դարաւոր հայկական Շուշի քաղաքն այժմ ենթարկւել է էթնիկական ամբողջական զտումների եւ զրկւել իր բնակչութիւնից՝ հայերից»,- նշված է նամակում:
Comments