Չգիտեմ՝ վեթինգի կարիք ունենք, թե ոչ, դատական համակարգում նորմալ աշխատում ենք․ դատավոր
Oct 1, 2021
1 min read

Այսօր՝ Մարզահամերգային համալիրում Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկին, լրագրողների հետ զրույցում դատավոր Արշակ Վարդանյանը նշեց, որ դատավորները նորմալ աշխատում են, և ինքը չգիտի՝ վեթինգի կարիք կա, թե ոչ։ Նրա խոսքով` յուրաքանչյուրն իր տեղում, իր դիրքում է։
Դիտարկմանը, որ խոսում են կարգապահական վարույթներն ավելացնելու մասին, դա սպառնալի՞ք է դատավորների համար, Արշակ Վարդանյանը նկատեց՝ եթե ավելանալու են, թող ավելանան։
«Արդեն միանշանակ է, եվրոպական համապատասխան կառույցներն էլ են արձանագրել, որ ՀՀ արդարադատության նախարարը չպետք է ունենա այդ գործիքակազմը՝ դատավորների նկատմամբ վարույթ հարուցելու։ Խոսքը հատկապես վերաբերում է նյութական դատավարական իրավունքի խախտման դեպքերին»,-նշեց դատավորը։
Մանրամասները՝ տեսանյութում:























Comments