top of page

Անակնկալներ եմ պատրաստում. դատավոր Զարուհի Նախշքարյանը՝ իր կարգապահականի մասին

Oct 1, 2021
1 min read

«Կարծես թե մեր նախարարը խոստանում է կարգապահական վարույթները շատացնել. ինձ համար տարօրինակ էր, որ նա համարում է՝ պետք է կարգապահական վարույթների քանակությունն ավելացնի և ոչ թե որակը»,- այս մասին այսօր Դատավորների ընդհանուր ժողովի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Զարուհի Նախշքարյանը։ «Առ այս պահը ես չեմ հասկանում, թե վեթինգ ասելով՝ Կառավարության ներկայացուցիչները, մեր պատգամավորներն ինչ նկատի ունեն»,- ասաց դատավորը։ Անդրադառնալով իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթին՝ դատավորն արձագանքեց. «Դուք ուզում եք, որ ես ամբողջ իմ մարտավարությունը ձեր առջև բացե՞մ, ես չեմ ուզում տեղավորվեմ այդ սահմանների մեջ և ես էլի այլ անակնկալներ եմ պատրաստում»։ Մանրամասները՝ տեսանյութում։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page