top of page

Դատավորի նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում

  • Jun 28, 2021
  • 1 min read


ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հնչեցված սպառնալիքների վերաբերյալ հրապարակումների հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Հունիսի 4-ի երեկոյան անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատներից մի քանիսը գնացել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի հայրական տուն, որտեղ այդ պահին եղել է մայրը՝ «դժգոհելով» պատերազմի ընթացքում հրամանատարի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու և հրամանը չկատարելու գործով մեղադրյալ Իշխան Վահանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկու ամիս առաջ վերացնելու դեմ։

Ծնողներից մեկը հունիսի 4-ին երկու տեսանյութ էր հրապարակել, որոնցից առաջինով հայտնել է դատավորի բնակության հասցեն, անուն-ազգանունը, նշել, որ պատրաստվում է գնալ նրա տուն՝ կայացված դատական ակտի պատասխանը ստանալու համար, ու կոչ արել մյուս ծնողներին ևս գնալ դատավորի տուն։

Դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հնչեցված սպառնալիքների առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է նյութեր նախապատրաստել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով։ Դատախազությունից ստացված հրապարակումների հիման վրա այժմ նյութեր են նախապատրաստվում։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page