top of page

Դատախազները լքում են համակարգը. «Ժողովուրդ»

  • Feb 17, 2022
  • 1 min read

ree

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գլխավոր դատախազության դատախազները ցանկանում են լքել համակարգը՝ դառնալով դատավոր: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նոր ստեղծվելիք Հակակոռուպցիոն դատարանում աշխատանքի անցնելու համար դիմել են նաեւ շատ դատախազներ:


Մասնավորապես, 2020 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ նշանակված Տիգրան Դավթյանը հայտ է ներկայացրել նոր ստեղծվելիք դատարան տեղափոխվելու համար:


Սակայն նա միակը չէ. ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Սուրիկ Խաչատրյանը եւս ցանկություն է հայտնել գնալ նոր ստեղծվելիք դատարան:

Այսքանով դատախազների ցանկը չի դադարում. առաջիկայում կներկայացնենք այլ անուններ եւս։


Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page