Դավաճան են նրանք, ովքեր կապ ունեն նոյեմբերի 9-ին կառավարության շենքում կատարվածի հետ․ Հովհաննիսյան
Դավաճան են բոլոր նրանք, որոնք գոնե 0,1%-ով կապ ունեն հոկտեմբերի 27-ի հետ։ Այդ մասին այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ դավաճան են նաև նրանք, ովքեր եկել են խորհրդարան՝ մաքրելու մեկի անունը, որը բոբիկ ու «զապառոժեցով» եկել ու հիմա միլիարդատեր է դարձել։
«Այո՛, դավաճան են նաև նրանք, ովքեր 0,1%-ով կապ ունեն նոյեմբերի 9-ին կառավարության շենքում կատարվածի հետ»,- ասաց նա։
Բացի այդ, Արթուր Հովհաննիսյանն անդրադարձավ նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի հայտարարությանը, ըստ որի՝ Արթուր Հովհաննիսյանը լաց է եղել, երբ Հակոբյանի կինը բղավել է նրա վրա։
«Ես խղճում եմ Վահե Հակոբյանին, քանի որ իր կնոջն է բերում քաղաքական ասպարեզ։ Եթե դուք լացում եք ձեր կնոջ խոսքից, ուրիշներին մի՛ վերագրեք դա»,- ասաց նա։
Comments