top of page

Բերման են ենթարկվել Եղեգնաձորի քաղաքապետի թեկնածուն ու շտաբի համակարգողը

  • Dec 4, 2021
  • 1 min read

ree

Եղեգնաձոր խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Դավիթ Հարությունյան» դաշինքի առաջին համարը՝ Դավիթ Հարությունյանն և այս դաշինքի շտաբը համակարգողներից Գևորգ Սաքանյանն այսօր առավոտյան` ժամը 8-ին բերման են ենթարկել տանից:


«Առավոտ շուտ ժամը 8-ին տանից բերման են ենթարկել, տեղյակ չենք, թե որտեղ են հիմա գտնվում Դավիթ Հարությունյանը և Գեւորգ Սաքանյանը: Մեր կարծիքով սա քաղաքական հետապնդում է, որ ընտրությունների նախորդ օրը թեկնածուին բերման են ենթարկել»,- ասաց շտաբի համակարգողը:


Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է, որ Դավիթ Հարությունյանի և Գեւորգ Սաքանյանի հետ կապված քրեական գործ է քննվում, միաժամանակ նշեցին, որ գործով ձերբակալվածներ չկան, այլ մանրամասներ չհայտնեցին քննվող քրգործից:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page