«Դավինչի» տուրիստական գործակալությունը խարդախությամբ հափշտակել է միլիոնավոր դրամներ. փաստաբան
- Aug 12, 2021
- 1 min read

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի հայրենակիցներ, Davinchi (Դավինչի) տուրիստական գործակալության տնօրենը՝ աշխատակիցների հետ միասին, վերջին օրերին հարյուրավոր քաղաքացիներից՝ ծովափնյա հանգստի ուղարկելու պատրվակով խարդախությամբ հափշտակել են միլիոնավոր դրամներ։ Անձինք, վճարելով խոշոր գումարներ, չեն կարողանում մեկնել հանգստի, ուստի նախաձեռնվել է քրեադատավարական գործընթաց։
Ովքեր տուժել են այս տուրիստական գործակալության աշխատակիցների հանցավոր գործունեությունից, կարող են դիմել իրավապահ մարմիններին»։


























Comments