Հայաստանի թիմը պարտության մատնեց Ադրբեջանին
- Jun 25, 2021
- 1 min read

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում շարունակվող Դևիսի գավաթի խաղարկության (Davis Cup Europe Group IV) երկրորդ տուրում թենիսի տղամարդկանց Հայաստանի հավաքականը մրցեց ադրբեջանցիների հետ եւ հաղթեց 2։1 հաշվով։
Առաջին մրցախաղում Սեդրակ Խաչատրյանը 6։3, 6։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Էլվին Հաշիմովի նկատմամբ: Մրցախաղը տևեց 1 ժամ 36 րոպե:
Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով հաղթել էր Ալբանիայի թիմին: A խմբում ընդգրկված է նաև Չեռնոգորիայի հավաքականը, որը նախորդ 2 խաղերում հաղթել է Ադրբեջանին ու Ալբանիային: Մրցաշարը կավարտվի հունիսի 26-ին:


























Comments