Թշնամին կարող է թունավորել ընդհուպ Սևանա լիճը․ Դավիթ Բաբայան
Jun 25, 2021
1 min read

Ըստ «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանի ահազանգի՝ Ադրբեջանը պատրաստվում է փոխել Թարթառ գետի հունը, որի հետևանքով կցամաքի Սարսանգի ջրամբարը։ Խնդրի շուրջ MediaHub.am-ը զրուցել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ։
«Մենք լսել ենք նման լուրեր, բայց դրանք ճիշտ են, թե ոչ, չգիտենք»,- ասաց նա։
Միևնույն ժամանակ, Բաբայանը նշեց, որ գետի հունը փոխելն այդքան էլ հեշտ գործ չէ և, գոնե, այս փուլում իրատեսական չէ։
Դավիթ Բաբայանը նկատեց՝ ընդհանրապես, ջրային ռեսուրսների հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան։ Նրա խոսքով՝ թշնամին կարող է թունավորել Հայաստան մտնող ջրային ռեսուրսները, ընդհուպ՝ Սևանա լիճը։
Մանրամասները՝ տեսանյութում























Comments