top of page

Չի կարող Արցախում լինել ադրբեջանցի, որը գա Ադրբեջանի շահերը սպասարկելու․ Դավիթ Բաբայան

Sep 17, 2021
1 min read

Սոցցանցերում ինչ տեղեկություն ասես՝ գրում են, ինչ գիտեն՝ նրանք ադրբեջանցիներ են, ադրբեջանցիներ չեն, կա՞ նման երևույթ, թե՞ ոչ։ Այդ մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե Արցախում իրանական անձնագրերով ադրբեջանցիներ են աշխատում։


Նրա խոսքով՝ նման լուրերը մարդկանց ահաբեկելու ևս մեկ եղանակ են։

«Երբեմն մարդիկ չեն հասկանում, որ իրենց ահաբեկում են, երբեմն էլ դա հատուկ է արվում։ Արցախում իրավիճակը կայուն է, և պետք չէ ամեն մի լուր ընդունել որպես բացարձակ ճշմարտություն, պետք է պետական կառույցներից ճշտել։

Չի կարող լինել Արցախում ադրբեջանցի, որը գա, Ադրբեջանի շահերը սպասարկի։ Եթե, ասենք, կան ինչ-որ պետության քաղաքացիներ, ապա նախ և առաջ պետք է հասկանանք, որ Արցախը իզոլացված երկիր չէ, նաև Իրանի քաղաքացիներ են գալիս, ուստի այդպես ներկայացնելը ճիշտ չէ»,- ասաց Բաբայանը։


Մանրամասները՝ տեսանյութում։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page