top of page

Հաջողությունները մեր բոլորինն են, բացթողումներն ու թերացումները՝ միայն իմը․ հրաժարական տված մարզպետ

Oct 27, 2021
1 min read


Դավիթ Գևորգյանը պարզաբանել է Արագածոտնի մարզպետի պաշտոնը թողնելու իր որոշումը՝ հորդորելով զերծ մնալ կեղծ մեկնաբանություններից:


«Ֆեյսբուք»-ում արած գրառման մեջ նա մասնավորապես շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր հանդեպ բարձր վստահության համար:

«Համատեղ հետաքրքրիր ու արգասաբեր աշխատանքի համար շնորհակալ եմ Արագածոտնի մարզպետարանի աշխատակիցներին, մարզի համայնքների ղեկավարներին, պետական և մասնավոր բոլոր կառույցների աշխատակիցներին, մարզի բնակիչներին, ովքեր Արագածոտնի մարզի շենացման ճանապարհին եղել են մեր կողքին:

Գնահատում եմ մարզի բարօրության համար ձեր ջանքերն ու նվիրված աշխատանքը, որը վստահ եմ շարունակական է լինելու:


Հաջողությունները մեր բոլորինն են, բացթողումներն ու թերացումները՝ միայն իմը:

Վստահ եմ, որ մենք միասին ստեղծելու ու ապրելու ենք մեր բոլորի երազած՝ տնտեսապես զարգացած, հզոր ու երջանիկ Հայաստանում: Աստված պահապան մեր հայրենիքին ու մեր ժողովրդին:


Հ.Գ. Խնդրում եմ զերծ մնալ որևիցե մեկնաբանությունից, քանի որ արդեն տեղյակ եմ, որ մամուլում և տարբեր շրջանակներում կեղծ, իրականությանը չհամապատասխանող ենթադրություններ են տարածվում»,- նշել է Դավիթ Գևորգյանը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page