top of page

Օբյեկտների համար օտարալեզու, անճաշակ անուններ ընտրելով՝ զարգացած չեն դառնում․ Դավիթ Գյուրջինյան

Aug 13, 2021
1 min read

Այս տարվա 7 ամիսների ընթացքում հարուցվել է լեզվի մասին օրենքի խախտման վերաբերյալ 63 վարչական վարույթ։ Այդ մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։


Նա տեղեկացրեց, որ արդեն իսկ քննված գործերի թիվը 18 է, որից 7-ի դեպքում կոմիտեի պահանջը բավարարվել է, իսկ 11-ի դեպքում՝ մերժվել։


«Վերաքննիչ դատարան ենք ներկայացրել երկու բողոք։ Սրանք, գուցե, տխուր փաստեր թվան, սակայն ես կարևորում եմ հանգամանքը, որ հասարակությունն իմանա՝ երկրում կա Լեզվի կոմիտե, որն ունի իր գործառույթները։ Զարմանալի է՝ Հայաստանում մեր տնտեսվարողները, կարծեք թե, գործում են ոչ հայաստանցիների համար․ մտնում ես ճաշարան, բերում են ճաշացանկ՝ միայն օտար լեզվով։ Օրենքն ասում է, սակայն, որ պետք է հայերեն ճաշացանկը պարտադիր ներկայացվի»,- նշեց Դավիթ Գյուրջինյանը։


Նա նկատեց, որ, իրենց օբյեկտների համար օտարալեզու, անճաշակ անուններ ընտրելով՝ տնտեսվարողները զարգացած չեն դառնում։


«Օտարամոլության պարանը չպետք է բերեն ու փափաթեն մեր վզին՝ խեղդելով մարդկանց, որոնք ուզում են ՀՀ-ում իրենց օտար չզգալ»,- ասաց նա։


Բացի այդ, ըստ Դավիթ Գյուրջինյանի, դեղերի ներդիրներն էլ պետք է ունենան հայերեն թարգմանություն։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page