Ինչո՞վ է պայմանավորված հացի արտադրության ծավալների պակասը․ փորձագետ (տեսանյութ)

Առաջին անգամ ամբողջ հանրապետությունում իրականացվել է ազգաբնակչության սնուցման կարգավիճակի գնահատում, որի համար ուսումնասիրել ենք մարդկանց սննդակարգը։ Այդ մասին ասել է ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը։ «Պատերազմը և Covid-ը շատ խոցելի են դարձրել պարենային անվտանգության վիճակը, քանի որ պարենի անվտանգությունը պարենի քանակով և արտադրությամբ է պայմանավորված»,- նշել է Պիպոյանը։
Ըստ նրա՝ հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ հացի արտադրության ծավալի կրճատումը պայմանավորված է սպառողների կողմից հացի քանակի կրճատմամբ։
Պիպոյանի խոսքով՝ հետազոտման ծրագրի շրջանակում նաև ստեղծվել են լաբորատոր պայմաններ, որոնք հետագայում թույլ են տալու ոչ միայն մարդկանց սննդակարգն ուսումնասիրել, այլև սննդամթերքի լաբորատոր փորձաքննություն իրականացնել։























Comments