Search
Իշխող խմբակցությունը կեսժամանոց մանիպուլյացիա արեց․ Դավիթ Սեդրակյան (տեսանյութ)
- Aug 10, 2021
- 1 min read

«Ինձ խորհրդարան բերեց պատերազմը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը։
Նա նշեց, որ իր կարծիքով՝ ակտիվ խորհրդարանական լինել-չլինելը չպետք է որոշվի պատգամավորի՝ հարցեր տալու քանակով կամ նիստերի դահլիճում ներկայությամբ։
«Ինձ ասում են, թե ես բացակայել եմ նիստերի դահլիճից, բայց դա չէր պատճառը, որ Իշխան Սաղաթելյանի՝ ԱԺ փոխխոսնակի ընտրության առաջին փորձը տապալվեց։ Իշխող խմբակցությունը կեսժամանոց մանիպուլյացիա արեց, մեկ անվավեր ձայն ունեցան այդ ժամանակ։ Բայց պետք է հիմա ընդունել ու հասկանալ, որ Իշխան Սաղաթելյանն, ի վերջո, դարձավ ԱԺ փոխխոսնակ»,- նշեց նա։
Comments