top of page

Ընթանում է իշխանության կողմից «սիրված» պաշտպանության նախարարի «հիանալի թեկնածու» Դավիթ Տոնոյանի դատը

Sep 30, 2021
1 min read


Երեք տարի առաջ այժմյան արտգործնախարար Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր պաշտպանության նախարարի` իր թեկնածուին և նշել, որ այդ պաշտոնին տեսնում է այն ժամանակվա ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանին։


Միրզոյանն իր գրառման մեջ պնդել էր, որ Տոնոյանը նախարարի հիանալի թեկնածու է, պրոֆեսիոնալ է, պարկեշտ անձնավորություն և երբեք չի եղել կոռուպցիոն սկանդալի հերոս։


«Վստահ եմ՝ նրա ղեկավարությամբ մեր բանակն արագ կարդիականանա և մշտապես կծառայի իր միակ գործառույթին՝ մեր սահմանների պաշտպանությանը՝ երբեք չխառնվելով քաղաքականությանը»,-գրել էր Արարատ Միրզոյանը։


Գրառումից չորս տարի անց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ձերբակալված է։ Նրան առաջադրվել է մի քանի մեղադրանք՝ 2 277 323 840 դրամ հափշտակելու և հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որն այժմ քննվում է:









 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page