Իմ համար Երևանի կենտրոնում կանգնած եմ, ի՞նչ փախնել, ինչ բան․ Մասիսի քաղաքապետը՝ իր փախուստի մասին
- Jun 21, 2021
- 1 min read

Այսօր մամուլում լուրեր տարածվեցին, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը փախուստի է դիմել։
Ըստ տեղեկությունների, ԱԱԾ աշխատակիցները երեկ Մասիսի Նորամարգ համայնքում ընտրակաշառք բաժանելու դեպք են բացահայտել։ Անվտանգության բավարար փաստեր, որ կաշառք բաժանողը Մասիսի քաղաքապետի մտերիմներից մեկի ընկերն է, ով ձերբակալվելուց հետո Դավիթ Համբարձումյանի դեմ ցուցմունք է տվել՝ հայտնելով, որ ինքը կատարել է հենց նրա հրահանգները։
MediaHub.am-ի հետ զրույցում Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ասաց․ «Ես իմ համար Երևանի կենտրոնում կանգնած եմ, ի՞նչ փախնել, ինչ բան, ես էն ժամանակ չեմ փախել, հիմա փախնում եմ ինչ անեմ»։
Հարցին՝ վերջին օրերին իրավապահների հետ որևէ առնչություն ունեցե՞լ է՝ Համբարձումյանը պատասխանեց․ «Երեկ իմ բնակարանն են խուզարկել, բայց ես չեմ հանդիպել նրանց»։
Comments