Իշխանությունը գերիներին հանձնել է անտերության․ Դավիթ Հարությունյան
- Jun 9, 2021
- 1 min read

Այս իշխանությանը գերիների հարցն ընդհանրապես չի հետաքրքրում, երբեք էլ չի մտահոգել։ Այդ մասին այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի ասուլիսի ընթացքում ասաց դաշինքի ընտրական շտաբի ղեկավար Դավիթ Հարությունյանը։
Նա նշեց, որ նոյեմբերի 9- ի եռակողմ հայտարարության մեջ բոլոր կետերի կատարման համար կա հստակ ժամանակացույց, իսկ գերիների վերադարձի առնչությամբ հստակ ժամկետ նշված չէ։
«Այսինքն՝ երբ խոսքը վերաբերում էր հողերը տալուն, այդ ժամանակ հստակ ժամկետներ են ամրագրվում, իսկ գերիների վերադարձի հետ կապված որևէ ժամկետ չկա»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է հունվարի 11-ի հայտարարությանը, ապա Դավիթ Հարությունյանն ասաց, որ էլի որևէ խոսք չկա գերիների մասին։ Ըստ նրա՝ այս իշխանությունն ուղղակի անտարբերության է մատնել գերիների հարցը։
«Ամեն ինչ շատ պարզ է՝ գերիներին հանձնել են անտերության»,- վստահեցրեց նա։
Ըստ հարությունյանի՝ այս պարագայում Փաշինյանը սպասեց յոթ ամիս, որ Սերժ Սարգսյանը բարձրաձայնի գերիների հարցը, որպեսզի ինքն էլ նման ձևով արձագանքի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում նշել էր, թե պատրաստ է իր որդուն փոխանակել բոլոր ռազմագերիների հետ։
Comments