top of page

Զոհված զինծառայող Դավիթ Քոչարյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր․ Բերդի համայնքապետարան

Jul 28, 2021
1 min read


Գեղարքունիքում զոհված զինծառայող Դավիթ Քոչարյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր։ Այս մասին տեղեկանում ենք Բերդի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից։

«Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Դավիթ։

Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ hուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում անմահացել է զինծառայող, շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։

Դավիթը Բերդ համայնքի Չինչին գյուղից էր, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից:

Վշտակցում ենք Դավիթ Քոչարյանի ծնողներին, հարազատներին, համագյուղացիներին և բոլորիս՝ անդառնալի, չափազանց թանկ կորստի համար. անամոք վիշտը բոլորինս է:

Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Դավիթ, հավերժի՛ ճամփորդ:

Քո պայծառ անունը հավետ դաջված կլինի մեր սրտերում:

Խոնարհվում ենք»,- հայտնում է համայնքապետարանը։




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page