Դավիթ Տոնոյանը զրկված է մերձավորների հետ շփման հնարավորությունից․ ովքե՞ր կարող են նրան տեսակցել
- Nov 29, 2021
- 1 min read

Ինչպես արդեն հայտնել ենք, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ։ MediaHub.am-ի հետ զրույցում Տոնոյանի շահերի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը հայտնեց, որ տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա շարունակում է արգելք գործել, որը տարածվում է նրա մերձավոր ազգականների վրա։
«Մենք այդ սահմանափակումները վերացնելու պահանջ չենք ներկայացրել, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե գործի քննությանը խոչնդոտում ենք։ Այժմ նրան սահմանված կարգով կարող են այցելել իրավապաշտպանը, դատախազը, պատգամավորներ, և այլք»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ Տոնոյանի ինքնազգացողությունը լավ է։
Ավելի լավ հայտնել ենք, որ ՊՆ նախկին նախարարը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», ձերբակալվել են ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում և կալանավորման միջնորդություն ներկայացրել դատարան, որոնք բավարարվել են։
Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը որպես մեղադրյալ են ներգրավվել 2 277 323 840 ՀՀ դրամ հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Քրեական գործի շրջանակում ձերբակալվել ապա կալանավորվել է նաև Հ ԶՈՒ ԳՇ պետ Ստեփան Գալստյանը: Նա մեղադրվում է նյութական ծանր հետևանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու համար:
Արմինե Նավոյան
Comments