Search
Բնագծերի փոփոխություններ կամ դիրքերի կորուստներ չունենք․ Դավիթ Թորոսյան
- Jul 28, 2021
- 1 min read

Հանուն հայ զինվորի ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ադրբեջանական կողմը փորձել է ճեղքումը իրականացնել Ալ լճերին հարակից Գեղարքունիքի մարզի գյուղերի ուղղությամբ` գրոհելով դիրքերը, մերոնք լավ բոյ են տվել, արդեն իսկ հայտնված վիրավորներից 2-ը այս ուղղությամբ են։ Այս պահին առկա ոչ պաշտոնական տվյալներով, բնագծերի փոփոխություններ կամ դիրքերի կորուստներ չունենք։
Տվյալները ստացվել են նաև սեփական աղբյուրներով, այս պահից սկսած պարբերաբար կգրեմ նոր տեղեկությունների դեպքում»։
Comments