top of page

Դավթաշեն թաղամասում սեփական տների հարակից տարածքում մարտական նռնակ է հայտնաբերվել

Jul 27, 2021
1 min read

Հուլիսի 27-ին, ժամը 10։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն թաղամասում գտնվող սեփական տներին հարակից տարածքում նռնակ է հայտնաբերվել։


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի սակրավորական խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:


Պարզվել է, որ Դավթաշեն 1-ին թաղամասի շենքերից մեկի մոտակայքում հայտնաբերվել է «СРБ» տեսակի մարտական նռնակ։


Սակրավորները նռնակը հանձնել են ոստիկանության աշխատակիցներին, իսկ փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page