Փաշինյանի որոշմամբ Արթուր Դավթյանն ու նրա խորհրդական Արթուր Բաղդասարյանը կգործուղվեն ՌԴ
Aug 25, 2021
1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու նրա խորհրդական Արթուր Բաղդասարյանը օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ը կգործուղվեն Ռուսաստան։
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանի՝ Արևելյան 6-րդ տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով 2021 թվականի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ը Ռուսաստանի Դաշնություն (Վլադիվոստոկ) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»,- ասվում է որոշման մեջ։























Comments